Առողջապահության լրատու 8-9.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Գաստրոսկոպիա կարելի է կատարել երեք տարբեր եղանակով
Նա, ում գեթ մեկ անգամ գաստրոսկոպիա է կատարվել, դրա մասին սարսափով է հիշում: Սակայն այժմ պացիենտներին ընտրության հնարավորություն է ընձեռվել. տհաճ բուժգործողությունը կարելի է կատարել երեք եղանակով :
Առաջին տաբերակ
Ոչ թանկարժեք, ավանդական, բայց կատարելագործված
Իհարկե, ստիպել ինքներդ ձեզ կուլ տալ ամենաբարակ տեսաէնդոսկոպի առաձգական ռետինե խողովակը, այնքան էլ հեշտ չէ, սակայն բժիշկը կօգնի խուսափել փսխումից: Օրինակ, բուժգործողությունից առաջ պացիենտին կտա նյարդային համակարգը հանգստացնող, կերակրափողի հարթ մկանների թուլացման համար պատրաստուկներ, ըմպանային հատվածում տեղային անզգայացում կկատարի:
Նախկինում պացիենտներն անվստահությամբ էին վերաբերվում գաստրոսկոպիային: Վախենում էին էնդոսկոպի միջոցով վարակվել տարբեր ինֆեկցիաներով: Ներկայումս լավագույն կլինիկաներում նման վտանգ չկա: Գործիքների մշակման գործող չափորոշիչները շատ խիստ են. էնդոսկոպի մեխանիկական մաքրում, հատուկ լուծույթների մեջ պահում: Հատուկ սարքերում վարակազերծումն ու ախտահանումը երաշխավորում են սարքի անվտանգությունը:
Առավելությունները
Տեսաէնդոսկոպը թույլ է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել ստամոքս-աղիքային համակարգի պրոբլեմային հատվածները և բիոպսիա կատարել: Հյուսվածքից վերցված փոքրիկ հատվածն անհրաժեշտ է համոզվելու համար, արդյոք, առկա են տագնապալի ախտանիշներ, որոնք կարող են վկայել չարորակ գործընթացի մասին: Եթե բջիջների վերասերում է նկատվում զարգացման հենց սկզբում, ապա նույն սարքը վիրահատություն է կատարում` հեռացնելով հիվանդ հատվածը: Լորձաթաղանթից վերցված հատվածի հետազոտությունը պետք է նաև մեկ այլ պատճառով. որոշելու ներքին օրգանները մանրէներով ախտահարվելու աստիճանը: Օրինակ, ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցային հիվանդության դեպքում այն օգնում է բժշկին ընտրելու հակամանրէային պատրաստուկը: Ի դեպ, բիոպսիան ինքը պացիենտի համար անցավ բուժգործողություն է:
Իսկ ահա էնդոսոնոգրաֆիան էնդոսկոպիայի ամենանորագույն ուղղություններից է: Օրինակ, եթե գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսի ուռուցքի կասկած է առաջացել, բիոպսիան հաստատել է ախտորոշումը և պացիենտին սպասվում է լուրջ վիրահատություն, ապա ժամանակին կատարված էնդոսոնոգրաֆիան կարող է արմատապես փոխել բուժման ուղղությունը: ՈՒՁ-ցուցիչը թույլ է տալիս բժշկին գնահատելու, թե ուռուցքն ինչ խորությամբ է թափանցել ստամոքսի պատերի մեջ և որոշել վիրահատական բուժման ճիշտ ռազմավարությունը:
Խորհուրդ.
հետազոտության նախօրեին չի կարելի ալկոհոլ օգտագործել: Դրանից փսխումային ռեֆլեքսն ուժեղանում է բազմակի անգամ: Եվ հիշեք. գաստրոսկոպիայի պետք է գնալ դատարկ ստամոքսով: Դա նշանակում է, որ վերջին անգամ պետք է ուտել նախորդ օրը երեկոյան` ժամը 7-ից ոչ ուշ:
Երկրորդ տարբերակ
Մի քիչ թանկ է, ավելի ժամանակակից, քնած վիճակում
Եթե չեք կարող առանց սարսափի մտածել առաջիկա բուժգործողության մասին (կամ էլ արդեն դրա տխուր փորձն ունեցել եք), խնդրեք, որ ձեզ գաստրոսկոպիա կատարեն քնած ժամանակ: Դրա ժամանակ ոչ անզգայացում և ոչ էլ տեղային ցավազրկում չի կատարվում, այլ տալիս են կարճատև ազդեցության ժամանակակից քնաբեր պատրաստուկներ: Մարդը 1 ժամով ընկղմվում է խոր քնի մեջ, իսկ երբ արթնանում է, նրան արդեն գաստրոսկոպիա կատարած են լինում: Ոչ երկար քունը բացարձակապես անվնաս է և, իզուր չէ, որ խոցային հիվանդության որոշ բարդությունների դեպքում այս բուժգործողությունն անցկացնում են ամեն օր և, նույնիսկ, օրական մի քանի անգամ:
Թերությունները.
եթե ընտրել եք քնած ժամանակ կատարվող գատրոսկոպիան, ապա նկատի ունեցեք, որ դրանից հետո չի կարելի ծանր աշխատանք կատարել կամ ավտոմեքենային ղեկի մոտ նստել մինչև հաջորդ օրվա առավոտը: Բուժգործողությունից հետո արագության ռեակցիան կարող է դանդաղել:
Երրորդ տարբերակ
Թանկ է, ամենատեխնոլոգիականը, բացարձակապես անցավ
Հետազոտությունը կատարվում է մեկանգամյա օգտագործման դեղապատիճի օգնությամբ: Այն փոքրիկ սարք է, որը թույլ է տալիս ուսումնասիրել այն ամենը, ինչ կատարվում է մարդու որովայնում: Չնայած իր փոքրագույն չափսերին (1,5 սմ-ից ոչ ավելի) դրանում տեղադրված է փոքրիկ տեսախցիկ, լույսի աղբյուր, փոքր ռադիոհաղորդիչ և սնուցման մարտկոցներ (6-8 ժամ աշխատանքի համար):
Այն ամենը, ինչ պահանջվում է պացիենտից, ընդամենը 1 բաժակ ջրով խմել այդ դեղապատիճը: Այն ստամոքս-աղիքային համակարգի ճանապարհորդության ընթացքում լիարժեք հետազոտություն կանցկացնի և ամեն ինչ մանրամասն կտեղեկացնի:
Որոշ մոդելներում այս սարքը նման է սմարթֆոնին և բուժգործողության ժամանակ գտնվում է պացիենտի գրպանում: Երբ հաշվիճը ցույց է տալիս, որ դեղապատիճն օրգանիզմից դուրս է եկել բնական ճանապարհով, պացիենտը բժիկի մոտ ընդունելության է գնում: Բժիշկը համակարգչի մեջ է ներբեռնում տեսանյութերը, որոնք հավաքել է դեղապատիճը: Հատուկ ծրագիրն ինքը է դնում նախնական ախտորոշումը, ցույց տալով թե ինչ հատուկ ազդակներով է որոշվել հիվանդությունը կամ էլ պարզաբանման համար նշանակում է լրացուցիչ հետազոտություններ:
Առավելությունները
Դեղապատիճային էնդոսկոպիայի դեպքում բժիշկը կարող է որոշել, թե ինչ խնդիրներ կան բարակ աղիներում: Ախտորոշման ոչ մի այլ մեթոդներ թույլ չեն տալիս հասնել ստամոքս-աղիքային համակարգի այդ հատվածին: Դեղապատիճն ամենալավ ախտորոշիչն է ոչ միայն աղիների քաղցկեղի, այլ նաև ուրիշ խնդիրների բացահայտման համար (Կրոնի հիվանդություն, ստամոքս-աղիքային թաքնված արյունահոսություններ, աղիների վնասվածքներ, որոնք հրահրված են ոչստերոիդ հակաբորբոքային պատրաստուկների օգտագործման հետևանքով):
Թերությունները
Դեղապատիճը բիոպսիա չի կատարում, հելիկոբակտերի, սնկային հիվանդության (որն առաջացել է հակաբիոտիկների օգագործումից հետո) որոշման համար քսուք չի վերցնում: Սակայն գիտնականները խոստանում են ամենամոտ ժամանակներում դեղապատիճին «սովորեցնել շարժվել կանգառներով՚ , որոնք կնշի բժիշկը:
05.07.2012 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի Անուշ, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր հարցի պատասխանն ուշացել է, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մեդ-Պրակտիկ կայքը բժշկական-տեղեկատվական կայք է և ախտորոշիչ հետաոտություններ ուղղալի չի կարող կատարել:
Անուշ
13.08.2015
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
31.07.2012
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
30.07.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
27.07.2012
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
26.07.2012
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
25.07.2012
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
24.07.2012
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
20.07.2012
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
19.07.2012
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
18.07.2012
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...
17.07.2012
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
13.07.2012
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
12.07.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ